21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Վեր ենք հանելու բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են ներդրումային միջավայրին. Սուրեն Կարայան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝  գարծարար միջավայրի, գործարարության զարգացման լուծումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին նա հայտարարեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: «Քայլեր պետք է արվեն հաղթահարել բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են գործարարության զարգացմանը»,-նկատեց նա:

Խոսելով ներդրումների պակասի մասին՝ Ս. Կարայանն ասաց. «Դժվարանում եմ պատասխանել, թե ինչու պակասեցին ներդրումները, որովհետև դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով: Հիմնական գործընկերները տնտեսական աճ չապահովեցին, հակառակը՝ տնտեսական միտումները բացասական էին, և հիմա մենք պետք է բարելավենք մեր ներդրումային միջավայրը»,- ասաց նախարարը: Անդրադառնալով փոքր ու միջին բիզնեսին և ընդհանրապես բիզնես միջավայրին աջակցելուն ուղղված կոնկրետ քայլերին՝ նախարարն ընդգծեց.

«Կոնկրետ քայլերը կառավարության ծրագրում էլ են գրված: Առաջինը՝ մենք կստեղծենք հիմնադրամ, որն ուղղակի օժանդակության միջոցով փորձելու է օգնել գործարար միջավայրին: Ներդրողների համար պետք է ստեղծել օրենսդրական վստահության դաշտ, ինչի շուրջ արդեն նախաձեռնել ենք քայլեր: Վարչապետն էլ իր ելույթում նշեց, որ պետք է խնդիրն ախտորոշենք, հետո նոր լուծումներ առաջադրենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ