28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Պետք է կոտրել այն կարծրատիպը, թե զորամասը երբեմն հյուր գնալու և նվերեր տանելու վայր է»

Տարածաշրջանում այսօր տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները, հայկական 2 պետությունների առջև ծանրացած ռազմական բնույթի խնդիրները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում ՀՀ անվտանգության միջավայրի և ԶՈւ-ի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների: ԱԺ-ում Կառավարության ծրագրին հավանություն տալու վերաբերյալ քննարկման ժամանակ արտահերթ ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք պարտավոր ենք հզորացնելու ու զարգացնելու ԶՈւ պաշտպանական կարողությունները, տնտեսական ու ժողովրդագրական ներուժը: Այս իրողությունը մեզանից պահանջում է ունենալ ռազմաքաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում, գիտության մեջ տեղի ունեցող փոփոխություններին համընթաց արդիականացվող ռազմական արդյունաբերության և արդի գիտության արդյունավետ կիրառող»,- շարունակեց նախարարը՝ հավելելով, որ պետք է ստեղծել հասարակության վստահությունը վայելող պաշտպանական համակարգ:

Վ. Սարգսյանը նշեց, որ Կառավարության՝ պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածում հիմք է դրվել «ազգ-բանակ» և հասանելի ռեսուրսներով մաքսիմալ արդյունքի հասնելու գաղափարը: Նա մանրամասնեց, որ«ազգ-բանակ» գաղափարն իրենից ենթադրում է, որ բոլորը՝ քաղաքացիներն ու պատկան մարմինները, պատկերացնեն, որ իրենք հարաբերվում են երկրի պաշտպանական գործին: Նա պնդեց՝ պետք է կոտրել այն կարծրատիպը, թե զորամասը երբեմն հյուր գնալու և նվերեր տանելու վայր է:

«Բանակը ՀՀ-ի ամենամեծ ինստիտուցիոնալ կառույցն է, որը հարաբերվում է մյուս կառույցների և ինստիտուտների հետ, իսկ մեր խնդիրն այս համագործակցության եզրերի լայնացումն ու զարգացումն է: Բանակն արարում է մեծագույն արժեքը՝ խաղաղություն ու երկիր տարածքային ամբողջականություն»,- ընդգծեց նախարարը: Պաշտպանության նախարարը գտնում է՝ պետք է շարունակել հզորացնել սպայական համակարգի կատարելագործումը, զորայի օղակի բարեփոխումերը, զինված ուժերի շարունակական զարգացման , նյութատեխնիկական և բարոյահոգեբանակ համակարգի ամրապնդումը:

Նա նաև կարևորեց բանակում պայմանագրային զինծառայողների ինստիտուտի զարգացումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ