28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Կառավարության ծրագիրը հավակնոտ է, կոնկրետ ու հստակ»

«Կառավարության նոր ծրագիրը բավականին  հավակնոտ է, կոնկրետ ու հստակ: Նշված են հստակ ժամկետներ, որոնց ընթացքում պետք է իրականացվեն ծրագրեր: Այդ ժամկետները հիմնականում եռամսյա ու վեցամսյա են: Դրանք համարձակ են ու պատասխանատվություն ներկայացնող», – անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝  Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը:

Հիշեցնենք՝  նախօրեին կառավարության արտահերթ նիստում նոր ծրագիրը հավանության է արժանացել, ապա ուղարկվել ԱԺ:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում հաստատվելուց հետո ծրագիրը ձեռք կբերի պաշտոնական փաստաթղթի կարգավիճակ:

Շիրակ Թորոսյանն ընդգծեց՝ կառավարությունն այս ծրագրով ցույց է տվել, որ  նույնիսկ կարճատև ժամկետում կարելի է հստակ ծրագիր մշակել ու ձեռնամուխ լինել դրա իրականացմանը:

«Այս ծրագիրն, ըստ էության, վեց ամսվա համար է, բայց հստակ կետերով նշված է, թե որ ոլորտում ինչ քայլեր պետք է արվեն: Կարելի է հասկանալ, որ մինչև խորհրդարանական ընտրությունները հստակ քայլեր են արվելու: Պետական կառավարման մեխանիզմների, հարկային ու  մաքսային ոլորտներում նոր մոտեցումներ կլինեն: Ուշադրություն է սևեռվելու նաև կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Այս ծրագրում նոր մոտեցումներ  ու հիմքեր կան երկրի  տնտեսությունը զարգացնելու, առաջ մղելու համար», – եզրափակեց Շիրակ Թորոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ