28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Դա միայն Ալիևը կարող է հստակ ասել»

«Պատերազմ կլինի, թե ոչ, դա ամենևին կապված չէ այն հանգամանքի հետ՝ մեր Պ նախարարը քաղաքացիական անձ է, թե՞ զինվորական: Մենք կարող ենք ամուր բանակ ունենալ այն պարագայում, երբ մեր Պ նախարարը կարող է լինել քաղաքացիական անձ: Կարող  է լինել նաև  հակառակ պատկերը: Ուստի, պետք է հասկանալ՝ Պ նախարարի քաղաքացիական անձ լինելն ամենևին կապ չունի բանակի մարտունակության հետ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի այն դիտարկմանը,  թե այս իրավիճակում, երբ Ադրբեջանը պատրաստվոււմ է լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քաղաքացիական անձին Պ նախարարի  պաշտոնում նշանակելը նպատակահարմար չէ:

«Պատերազմի սկսվել-չսկսվելը տարբեր գործոններից է կախված: Այստեղ կարևոր  դերակատարում ունեն նաև Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան,  Եվրամիությունը… Նրանց վերաբերմունքը շատ կարևոր է այս հարցում: Պետք է շեշտեմ, որ եվրոպական երկրներում ընդունված է, որ  Պ նախարարը լինի հենց քաղաքացիական անձ: Նա պաշտպանության ամրապնդման հարցերով է զբաղվում: Շտաբի ղեկավարին էլ զինվորական ներկայացուցիչն է, այդ ոլորտն է վերահսկում: Պ նախարարը  զբաղվում է  բանակի հզրոացման հետ կապված հարցերով: Իսկ որ ասում են՝ Պ նախարարը պիտի պարտադիր զինվորական լինի, այս մտածխելապերը խորհրդային ժամանակների մտածողություն է», – ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը դժվարացավ կանխատեսել՝ մոտ ապագայում խոշոր ռազմական բախում կլինի՞, թե՞ ոչ:

«Գուշակել չենք կարող:  Դա միայն  Ալիևը կարող է հստակ ասել», – ասաց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ