13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վարչապետի հերթական հանձնարարականները` քաղաքացիների օգտին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անցավ  իր խոսքով՝ արդեն ավանդույթ դարձող հանձնարարականներին:

Առաջին հանձնարարականը տրվեց Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին : Վարչապետը նախ կարևորեց գյուղական համայնքներում տրանսպորտային միջոցների համակարգված սպասարկման հարցը, ապա անցավ լիցենզավորման խնդրին.

«Կան համայնքներ, որտեղ տրանսպորտային սպասարկում առհասարակ չի իրականացվում, նշել դրա պատճառները , ինչպես նաև ներկայացնել վերոհիշյալ խնդիրների վերջնական կարգավորմանը միտված առաջարկություններ: Լիցենզավորման մասին գործող օրենսդրության համաձայն կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց: Իրատեսական է, որ լիցենզիաների որոշտեսակները իրավաբանական արձանց տրամադրվի բացառապես էլեկտրոնային եղանակով,  օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները:Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել միայ էլեկտրոնային եղանակով լիցենզիա տրամադրելու հնարավորությունը », -ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը  անդրադարձավ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության գործունեությանը: «Տևական ժամանակ է՝ ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատաման ծառայության վերաբերյալ: Դրանք առնչվում են Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել իր վարչակական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում»,- ասաց Կարեն Կարապետյանը:

ՀՀ արդարատության նախարարին վարչապետը  հանձնարարեց ձեռնարկել մի մեխանիզմ, որ քաղաքացին մինչ ունեցվածքի վրա կալանք դրվելը տեղեկացվի դրա մասին:

Այն կարող  է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ