28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը պատրաստ է քննարկել Տեր-Պետրոսյանի առաջարկները (վիդեո)

Կառավարությունը պատրաստ է քննարկել առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած առաջարկները: «Ավելին եթե խոսքը վերաբերում է ապօրինի հարստացմանն, ապա անգամ կառավարության ծրագրում է դրա մասին խոսվում, ինչ վերաբերում է հետադարձ ուժ տալուն, ապա այստեղ Սահմանադրության արգելք է: Ինչ վերաբերում է արտաբյուջեատյին միջոցներին, շատ արտաբյուջեատային միջոցնբեր սահմանված են վարկային պայմանագրերով, որոնք գործում են: Ինչ վերաբերում են մյուս արտաբյուջեատյին միջոցներին, ապա դրանք համարվում են բյուջեի մաս և այն դեպքում, երբ թափանցիկ են, նրանց վրա տարածվում են գնումների օրենսդրությունը, հաշվետվողականութունը , ես մեծ խնդիր չեմ տեսնում»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է Կառավարությունն արձագանքում առաջին նախագահի առաջարկիներին, ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե այսինքն համաձայն են, որ եթե այդ 2 առաջարկները չընդունվեն, ապա կոռուպցիան չի վերացվի, նա արձագանքեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի առումով համակարգային մի շարք խնդիրն եր պիտի լուծվեն, և կառավարության ծրագրի համապատասխան բաժնում միակ խնդիրը ապօրինի հարստացման դեմ պայքարը չէ. «Ինքնին այդ գործիքը բավարար չէ, միգուցե գեղեցիկ է հնչում, բայց բավարար չէ: Օրինակ՝ կանխիկ դրամահոսքերի շրջանառությունը սահմանափակելը կարևորագույն գործիքներից մեկն է»:

Դեֆոլտի վերաբերյալ նախարարն ասաց, որ նման վտանգ իրենք չեն տեսնում:

Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկները հետևյալն են.

1. Վերացնել նախարարությունների, պետական այլեւայլ գերատեսչությունների, ինչպեսեւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները:

2. Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ