28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սահմանադրությունից դուրս է

«Նախ պետք է նկատել, որ կառավարության անդամները ռազմական գործիչներ չեն, իսկ ՊՆ նախարարը կառավարության անդամ է և նորացված Սահմանադրությանը համապատասխան, ըստ էության պետք է լինի հստակ տարանջատում ՊՆ-ի և ԶՈւ գլխավոր շտաբի միջև»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ՝ անդրադառնալով Պաշտպանության նախարարության գործառույթների քաղաքացիականացվելուն: Նշենք, որ քննադատության ենթարկվեց այն, որ Պաշտպանության նոր նախարարը ավելի շատ այսպես ասած «քաղաքացիական» անձ է:

%d5%af%d5%b8%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6

Պատգամավորը հիշեցրեց՝ գործող օրենքներով ևս կա ՊՆ նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը լիազորությունների սահմանազատում: «Որևէ պահանջ չկա Սահմանադրության, որ Պաշտպանության նախարարը լինի զինվորական, հակառակը՝ բոլորովին այլ տրամաբանություն է տրված թե գործող Սահմանադրությամբ, թե նորացված Սահմանադրությամբ»: Ըստ նրա՝ ՊՆ պետք է լինի կառավարության թիմի անդամ և պատասխանատու  նախարարության առջև դրված խնդիրների իրակացման համար, որոնք հստակեցրեց ՀՀ նախագահը նոր նախարարին ներկայացնելիս:

Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ բազմաթիվ երկրների օրինակներով կարելի է ասել, որ այդպիսի հավասարակշռումն ունի էական նշանակություն ԶՈւ-ի արդյունավետ ղեկավարման, ենթակայության հարցերի որոշման և քաղաքացիական վերահսկողության տեսակետից: Դիտարկմանը, որ ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը քննադատում է Սեյրան Օհանյանին քաղաքացիական անձով փոխարինելու որոշումը՝ նշելով, որ Հայաստանը պատերազմական վիճակում է և իրավունք չունի նման քայլի գնալու, Կորյուն Նահապետյանն արձագանքեց.

«Մենք նախևառաջ պետք է առաջնորդվենք մեր Սահմանադրությամբ և անկախ նրանից, թե տարբեր քաղաքական գործիչներ ինչպիսի սպասումներ ու ակնկալիքներ ունեն, մեզ համար առաջնորդողը Սահմանադրությունն է և ցանկացած իրավական, քաղաքական, ռազմական լուծում պետք է պատկերացնենք Սահմանադրության շրջանակներում»: Պատգամավորի խոսքով՝ արդեն իսկ կանխորոշված են որոշակի լուծումներ:

«Ունենք սահմանադրական կարգավորումներ, որոնք վերաբերում են ռազմական արտակարգ դրությանը, տվյալ ժամանակահատված գործում են սահմանադրական այն նորմերը, որոնք պետք է անմիջականորեն գործեն, հետևապես ցանկացած առաջարկ, որը դուրս կլինի Սահմանադրությունից, ինձ համար չի կարող առաջնային լինել»,-եզրափակեց Կորյուն Նահապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ