28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԸՕ-ը կփոփոխվի. աննախադեպ համաձայնություն

Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Ընտրական նոր օրենսգրքն ընդունվեց 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցմանը ներկայացված փաստաթուղթն ընդգրկում է նաև իշխանություն-ընդդիմություն վերջին համաձայնությունը, որը վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ քրեական պատասխանատվությանը, ըստ որի՝ անզգուշությամբ արված նման հայտարարությունների համար պատիժը կմեղմացվի կամ աշխատավարձի 200-պատիկից 800-պատիկի չափով գանձմամբ, կամ էլ 2 տարվա ազատազրկմամբ:

Վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, թե չնայած համաձայնությանը, իր համոզմամբ նոր նախագծով բողոքարկման ինստիտուտը վերացնելու ձև է: «Սա նույն մեխանիզմն է բառիս բուն իմաստով, հայացակարգային իմաստով կարող են տարբեր կերպ մեկնաբանել»,-ասաց նա: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե 15 տարի պայքարել են, որպեսզի ընտրողների ստորագրված ցուցակերը հրապարակվեն: «Ուստի ցանկանում եմ շնորհավորել ՀՀ-ում ժողովդրավարության այս կարևոր հաղթանկի համար»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ