Ավտովթար Ձորաղբյուրում. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Ձորաղբյուր-Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհների խաչմերուկի մոտակայքում օգոստոսի 22-ին, ժամը 23:44-ին տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վարորդ Ա.Զ.-ը 4 ուղեւորները տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երեւանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները եւ փակել բալոնի փականը: Լուսանկարը` Shamshyan.com-ի