28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԵԱՀԿ-ն եւ ոստիկանությունը քննարկել են ՊՊԾ գնդի գրավումը

2016թ. օգոստոսի 18-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը հանդիպեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի հետ՝ քննարկելու հուլիսի 17-ին Էրեբունի ՊՊԾ գնդի գրավման հետ կապված զարգացումները եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատրաստակամությունը օգնելու ՀՀ իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը՝ ամրապնդելու ոստիկանության եւ հասարակության միջեւ վստահությունն ու համագործակցությունը:

Դեսպան Ավակովը տեղեկացրեց ոստիկանությանը անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում ԵԱՀԿ-ի մոտեցման վերաբերյալ. բարեփոխման շրջանակներում նախատեսվում է քաղաքացիական հասարակության եւ իշխանության միջեւ համագործակցության խթանում եւ անկախ մոնիտորինգի եւ վերահսկման մեխանիզմների ամրապնդմանը օժանդակում: Նա ներկայացրեց Գրասենյակի նախաձեռնությունը ստեղծելու քաղաքացիական հասարակության խորհրդատվական խորհուրդ, որը ԵԱՀԿ-ի աշխատանքում կծառայի որպես խորհրդակցական մարմին անվտանգության ոլորտի բարեփոխումների մասով: Կոնկրետ ոստիկանական աշխատանքի ոլորտում դեսպանը նկարագրեց ԵԱՀԿ նախաձեռնությունները, որոնք կարող են խթանել ուղղակի երկխոսություն ոստիկանության, քաղաքացիական հասարակության եւ լայն հասարակության միջեւ այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են հասարակական կարգի պահպանումը եւ հավաքների ազատության իրականացումը:

Ոստիկանության պետի տեղակալն առաջարկեց կազմակերպել ոստիկանություն-ԶԼՄ- ներ կլոր սեղաններ՝ բարելավելու ոստիկանության հարաբերությունները ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Գրասենյակի ներկայացուցիչները նշեցին, որ ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ոստիկանության եւ ԶԼՄ-ների միջեւ կլոր սեղանների նախորդ քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացված որոշ մտահոգություններ՝ կապված հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունների հետ, ցավոք, մնացել են չլուծված: Գրասենյակն առաջարկեց, որ ոստիկանությունը հաշվի առնի բարձրացված հարցերը եւ կլոր սեղանի քննարկումների արդյունքում պատրաստվեն առաջարկություններ եւ լուծումներ՝ կապված Հայաստանում հասարակական կարգի պահպանման բարելավման հետ:

Դեսպան Ավակովը ցավակցություն հայտնեց ոստիկանության պետի տեղակալին՝ զոհված ոստիկանների կապակցությամբ ու բարձր գնահատեց բանակցողների արհեստավարժությունը, որոնք կանխեցին Էրեբունու ՊՊԾ գնդում պատանդների ու զինյալների շրջանում կյանքերի կորուստը: Դեսպան Ավակովը ողջունում է վերջին ցույցերի ընթացքում լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ առանձին ոստիկանների կողմից ոչ պատշաճ վարքագծի ու բռնության մեղադրանքները հետաքննելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:

ԵԱՀԿ լավագույն փորձը ենթադրում է, որ ոստիկանական ուժերը, այլ իրավապահ մարմիններն ու բանտային ծառայությունները ենթակա լինեն անկախ վերահսկողության համակարգերի՝ թափանցիկ ներքին կանոնակարգով ու հանրային բողոքների ընթացակարգով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ