14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քառօրյա պատերազմի ևս մեկ հետեւանք. Ժողովուրդ

«Տարածված տեղեկությունների համաձայն՝ այս տարի Արցախից բազմաթիվ աշակերտներ են տեղափոխվել տարբեր բնակավայրերի դպրոցներ։ Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ հիմնականում Արցախի Մարտակերտի շրջանի աշակերտներն են տեղափոխվել Հայաստան։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրերի առնչությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից մեկնաբանություններ ստանալ։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՆ-ից պատասխանեցին. «Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից որոշ ընտանիքներ տեղափոխվել էին Հայաստան։ Ուսումնական գործընթացը չխաթարելու նպատակով այդ ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթությունը ժամանակավորապես, մինչեւ ուսումնական տարվա ավարտը, կազմակերպվել էր ՀՀ հանրակրթական դպրոցներում։

Ամառային արձակուրդներով պայմանավորված՝ տվյալ աշակերտների հաշվառման վերաբերյալ վերջնական տվյալները կամփոփվեն նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ