Ո՞վ է վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն.Հրապարակ
«Օգոստոսի 25-ին լրանում է վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի 65 տարին: Մեր տեղեկություններով, վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ կնշանակվի նույն դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը: Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի մեծահարուստ Սամվել Կարապետյանի քենակալն է (կնոջ քրոջ ամուսինը): Նրանք նաեւ համաքաղաքացիներ են:
Սերժիկ Ավետիսյանը դատական համակարգում է 1991 թվականից եւ դատավորի աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաեւ գիտամանկավարժական գործունեությամբ, աշխատություններ ունի։ Ինչ վերաբերում է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու թեկնածությանը, ապա նա առայժմ կմնա իր տեղում:
Առավել եւս, ասում են, թե վերջինս հիմնովին վերանորոգել է աշխատասենյակը, գեղեցիկ կահավորել այն, այնպես որ, որոշ ժամանակ հաստատ չի լքի հարմարավետ աշխատասենյակը: Մեզ հասած տեղեկություններով, Ռշտունուն ասել են՝ սպասիր, միանգամից վճռաբեկ դատարանի նախագահ կգնաս, իհարկե, եթե հանկարծ ֆորսմաժորներ չլինեն, եւ իրավիճակ չփոխվի»:
մանրամասները` թերթի այսօրվա համարում