ՊՊԾ գնդի գրավումից հետո ոստիկանության բաժիններում բան է փոխվել.Հրապարակ

«Որոշ տեղեկություններով՝ Հայաստանում գործող միջազգային կառույցները մի քանի տասնյակ տեսագրությունների կրկնօրինակներ են ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ Խորենացու և Սարի թաղի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ կիրառված բռնությունների վերաբերյալ, և պահանջել են պատմել մասնակից ու պատասխանատու ոստիկաններին ու պաշտոնյաներին։ Իրավապահ մարմինները մանրամասն ուսումնասիրում են այդ տեսագրությունները։ Փաստ է նաև, որ մինչ այժմ որևէ բարձրաստիճան ոստիկան ՀՔԾ֊ ում քննվող գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ։ Մինչ այդ ՊՊԾ գնդի գրավումից հետո ոստիկանության բաժիններում փոխվել է քաղաքացիների հետ շփման կարգը։ Մեր աղբյուրները հայտնում են, որ, օրինակ, Կենտրոնի քննչական բաժնում քաղաքացիներին այժմ դիմավորում են հրացանակիր ոստիկանները և ներս չեն թողնում, իսկ ոստիկանության դռների ճաղավանդակները փակ են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։