06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 4, 2016

Դոլարն աննշան թանկացել է, իսկ եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 4-ին, կազմել է 476.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.78 դրամ (նվազել է 3.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.10 դրամ (նվազել է 2,02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ (աճել է […]

Հրանտ Եպիսկոպոսյանը ազատվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարապետ Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Շավարշ Քոչարյանը չի ժխտում , որ «Սասնա ծռերի» գործողություններն ազդել են ԼՂ հարցի վրա

«ԼՂ բանակցություններն ընթանում են, թեեւ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ խոսում է մի բան, իսկ հետագայում բոլորովին այլ բաներ է ներկայացնում»,- այս մասին, այսօր Կառավարության նիստից հետո  լրագրողներին ասաց  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից արդեն քայլեր են կատարվել այդ բանակցությունների արդյունքները  վիժեցնելու ուղղությամբ: Հարցին, թե օգոստոսի 10-ին Ռուսաստանում կայանալիք  Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո  ղարաբաղյան հարցում ակնկալո՞ւմ […]

Որոնք են Հայաստանում պահանջված մասնագիտությունները /վիդեո/

«Մենք ունենք մոտ 250 000 պետական ծառայող, ունենք մոտ 150 000 մարդ, որոնք աշխատում են սպասարկման ոլորտում `առևտուր,և այլն,և այլն ,ունենք մի քանի տասնյակ հազար հանքափոր, որոնք ամենաբարձր վարձատրվողն են Հայաստանում, ունենք մոտ 50 000-ին հասնող ծրագրավորողներ, որոնք երկրորդն են իրենց եկամուտով,բժիշկները, իրավաբանները,և ֆինանսիստները նույնպես հարգված մասնագիտություններ են, բայց այնքան էլ բարձր չեն վարձատրվում»,-այսօր`օգոստոսի 4-ին […]

Հայտնի է գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի անունը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո թափուր մնացած պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով […]

ԱԱԾ քննչականի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից.նոր պետը արդեն նշանակվել է

ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Henaran.am -ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Նշվել է, որ նա  թոշակի է անցել: Մնացական Մարուխյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Միքայել Համբարձումյանը, ով մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր:

Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ կալանքը վերացնելու միջնորդությամբ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, դիմել է Վերաքննիչ դատարան՝ Ալեք Ենիգոմշյանի իրավունքների վերականգման եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել է: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի