Որոնք են Հայաստանում պահանջված մասնագիտությունները /վիդեո/
«Մենք ունենք մոտ 250 000 պետական ծառայող, ունենք մոտ 150 000 մարդ, որոնք աշխատում են սպասարկման ոլորտում `առևտուր,և այլն,և այլն ,ունենք մի քանի տասնյակ հազար հանքափոր, որոնք ամենաբարձր վարձատրվողն են Հայաստանում, ունենք մոտ 50 000-ին հասնող ծրագրավորողներ, որոնք երկրորդն են իրենց եկամուտով,բժիշկները, իրավաբանները,և ֆինանսիստները նույնպես հարգված մասնագիտություններ են, բայց այնքան էլ բարձր չեն վարձատրվում»,-այսօր`օգոստոսի 4-ին «Հենարան»մամուլի ակումբում ,լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգը փաստեց, որ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ պահանջված մասնագիտությունները շարունակում են մնալ`տնտեսագետի,ֆինանսիստի,մենեջերի և իրավաբանի մասնագիտությունները:
«Ինժեներ գոյություն չունի ,որակյալ բանվոր գոյություն չունի,առևտրի ոլորտում աշխատող գոյություն չունի, այնինչ հենց այս մասնագիտություններն են, որ քիչ թե շատ պահանջարկ ունեն»,-եզրահանգեց Ադիբեկյանը:
Մանրամասները`տեսանյութում