06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 4, 2016

Ազատ թողեք մեր սիրելի Եղիշե Պետրոսյանին. բաց նամակ ՀՀ Նախագահ՝ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ Նախագահ՝ Սերժ Սարգսյանին։ «Խոսքս ուղում եմ Գերագույն հրամանատարի հպատակներին, Հասցրեք խնդրանքս մեր Նախագահին։ Հարգելի Սերժ Ազատի Սարգսյան,ես արդեն 15 տարի է ինչ արթուն եմ պահում մեր հայ պոեզիան։Գործունեութունս սկսել եմ Արձագանք ռադիոյից,ինչպես որ իրենց սկիզբն են սկսել բազում արտիստներ՝ովքեր արժանացել են ձեր կողմից շնորհած վաստակավոր արտիստի կոչմանը։Մարդ ինչքան էլ մեծանա իր չոչն […]

Թուրքիայի հարավում պայթյուն է որոտացել

Առնվազն  երկու մարդ է վնասվել  Թուրքիայի հարավում տեղի ունեցած  պայթյունի հետևանքով: Anadolu գործակալության հաղորդմամբ` պայթյունը գրանցվել է երկրում հեղաշրջման դեմ իրականացվող ցույցի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Անթալիայում, տուժածները հոսպիտալացվել են: Իշխանությունները գործի հետաքննություն են իրականացնում: Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Ջուր չի լինի

Երեւան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս. թ. օգոստոսի 4-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Գոգոլի փողոցի 3, 5, 7, 9 շենքերի եւ 1-ից 90 համարի անհատական տնատիրությունների, Գոգոլի փողոցի նրբանցքի ու նոր ճանապարհի, Ռուբինյանց փող. 5/1, Վարշավյան փող. 79 եւ 83 շենքերի՝ իրենց կոտորակներով, Մյասնիկյան […]

Որքա՞ն ժամանակ շահեց Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

«Երեկ Հայաստանի նախագահական կայքը պաշտոնապես ազդարարեց, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հաղորդագրությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ դրանում ոչինչ նշված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու եւ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցելու մասին: «Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ: […]

Նոր մանրամասներ Ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ը այս տարվա մարտի 18-ին հրապարակել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը: Դեպքի վայրում էին […]

«Ով բռնել է, թող նա մտածի». Ժողովուրդ

«Ինչպես հայտնի է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ անցած տարվա մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի քրգործով մեղադրյալներից մեկը Արա Բուդաղյանն էր, որը շուրջ մեկ տարի կալանքի տակ մնալուց հետո, ի վերջո, ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ «Ժողովուրդ»–ը Սյունիքի մարզպետից փորձեց պարզել, թե ո՞վ պետք է պատասխան տա Բուդաղյանին մեկ տարի անհիմն կալանքի […]

«Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկը ազատության մեջ է

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Գեւորգ Մելքոնյանին ազատ են արձակել ստորագրության դիմաց։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Թորոս Սեֆիլյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը։ «Ժողովուրդ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել, այս պահին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց են թողել նրան… Այս պահիս այսքանը»,- նշել է նա:

Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը երեկ դադարեցրել է  հացադուլը: Այս մասին տեղեկացնում է  նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանից:Փաստաբանի խոսքով`  Պավլիկ Մանուկյանը հացադուլը դադարեցրել է՝ հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի կոչը եւ «Սասնա ծռերի»՝  «Ապստամբություն առանց զոհերի» կարգախոսը: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նա արդեն 8 օր է՝ հացադուլ էր հայտարարել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի