06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 4, 2016

Նռնակ Երեւանում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Օգոստոսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 5-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Աննա Բադալյանը: Թեման՝ մեր երկրում ո՞ր կառույցներում և ի՞նչ կերպ է աջակցություն տրվում տարբեր երևույթներից կախվածություն ունեցող (խաղամոլ, թմրամոլ, ալկոհոլիկ) անձանց: Այսպիսի խնդիրներ ունեցող անձանց ի՞նչ հոգեբանական աջակցություն է հարկավոր՝ տվյալ վատ սովորությունից հրաժարվելու և նորմալ կենսակերպ վարելու համար: Այսպիսի մարդկանց ինչպե՞ս կարող են աջակցել նրանց […]

Գեւորգ Կոստանյանի հրաժարականը ՀՀ նախագահն ընդունել է

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի դիմումն ընդունվել է ՀՀ նախագահի կողմից: Այս մասին ֆեյսբուքի իր ջում գրել է Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը: Նա մասնավորապես, գրել է. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական […]

Եթե Ադրբեջանում չեն խոսում տարածքային զիջումների մասին, մենք ինչո՞ւ պիտի խոսենք. Շավարշ Քոչարյան/վիդեո/

«Եթե Ադրբեջանում չեն խոսում տարածքային զիջումների մասին, անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի Հայաստանը դա անի»,-այս մասին օգոստոսի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին՝ ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք գնալ եւ դրա համար ի՞նչ է ակնկալվում հայկական կողմից, Քոչարյանը արձագանքեց, որ Հայաստանն այդ մասին ինչ-որ բան պետք է ասի, եթե Ադրբեջանն անգամ […]

Զինծառայող է զոհվել

Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահան Վահեի Միքայելյանը: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]

Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել

ՀՀ գխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը արդեն հաստատել է նաեւ  գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը։ Վերջինս  հայտնել է, որ Կոստանյանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով։

Վարչապետը արձանագրել է թերությունները

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ; Վարչապետը տեղեկացրեց, որ  բազմաթիվ համայնքներում հանդիպումներ է ունեցել և արձանագրել է մի շարք մտահոգիչ հանգամանքներ: «Եղել ենք նաև Մարտունի հիվանդանոցային համալիրում, որը շատ անմխիթար վիճակում է  գտնվում, և անկախությունից ի վեր որևէ ներդրում չի իրականացվել»,-ասաց նա և նշեց, որ  երեկ […]

Կողբում որդին գնդակահարել հորը

Այսօր առավոտյան ժամը 6-ից 6.30-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղում ողբերգություն է տեղի ունեցել. գյուղի 25-ամյա բնակիչ Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է հարազատ հորը՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանին: Henaran.am-ը զրուցեց Կողբ համայնքի բնակիչներից մեկի հետ: Մեր զրուցակցի խոսքով ՝ Սարո Աբգարյանը հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում: Խնդիրը ընտանեկան է և այս պահին ահոգեբուժարանում է  գտնվում նրա քույրը, իսկ ընտանիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի