Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը որոշեց անապահով ընտանիքների համար փոխհատուցել 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: Կառավարության ընդունած որոշմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ դրանով հնարավորինս […]
‹‹Պատանդ գաղափարն, առհասարակ, ինձ համար ընդունելի չէ, այն էլ, որ այդ մարդը լինի բժիշկ: Բայց, պետք է ասեմ, որ իրարամերժ տեղեկատվություն է հնչում այս ամենի վերաբերյալ: Դժվար է ադեկվատ պատկեր ունենալ ու հստակ եզրահանգման գալ››, – անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի կողմից իրականացված վերջին գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Վերջինս շեշտեց՝ հարկավոր է […]
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեհաստան այցի ընթացքում պատարագի ժամանակ հանկարծակի կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Նրա կողքին կանգնած եկեղեցական սպասավորներն անմիջապես օգնության են հասել ու բարձրացրել նրան։ Թե ինչն է եղել ուշաթափության պատճառը, հայտնի չէ, սակայն Պապը դրանից հետո հանգիստ ելույթ է ունեցել ներկաների առաջ։
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը: «Տարիներ շարունակ մեր կողմից աշխատանք է տարվում, Հայոց ցեղասպանության իրական պատկերը ներկայացնում ենք հասարակության տարբեր շրջանակներին` թե քաղաքական, թե հասարակական, թե գիտական: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված, ընդհանուր առմամբ, դրական տրամադրվածություն […]
Արդեն 13-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: Նախօրեին երեկոյան հորդ անձրեւի տակ կրկին հանրահավաք է տեղի ունեցել Ազատության հրապարակում՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի։ Ցուցարարները ցանկացել են երթ […]
«Աշնանը նախատեսված են ՏԻՄ ընտրություններ բազմաթիվ համայնքներում եւ մի շարք քաղաքներում։ Գյումրիի հարցում, ի վերջո, ՀՀԿ-ն կողմնորոշվեց, բայց մյուսները դեռ սպասում են իրենց հերթին։ Նրանց հարցում ՀՀԿ-ն դեռեւս հստակ որոշումներ չունի։ Զինված խմբի հարձակումը ժամանակավորապես կասեցրել է բոլոր գործընթացները եւ հանդիպումները։ Մեր տեղեկություններով, մի շարք համայնքների, հատկապես քաղաքների թեկնածուներ ներքին անհանգստություն ունեն, որ քիչ ժամանակ […]
««Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որեւէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի հռչակագրով նախատեսված ապստամբության իրավունքը չի ենթադրում զենք եւ բռնություն: Իսկ անզեն ապստամբությունը, Կոստանյանի պատկերացմամբ, հետեւյալն է. «Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ […]
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին հայտարարել է, որ հեղաշրջման փորձից հետո ստեղծված դժվար իրավիճակում իր երկիրը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել Թուրքիային: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` դեսպանը հիշեցնելով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամենասկզբում հրապարակավ դատապարտեց հեղաշրջման փորձը, ավելացրել է «Ուկրաինան առաջին երկրներից էր, որն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի օրինական ընտրված կառավարությանն […]