15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության սրտացավ քայլը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը որոշեց անապահով ընտանիքների համար փոխհատուցել 2016 թվականի օգոստոսի մեկից 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը:

Կառավարության ընդունած որոշմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ դրանով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքների էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված լրացուցիչ ծախսերը:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կվ. ձմեռային ամիսներին` 325, իսկ ամառային ամիսներին` 180 կվտ: 2016 թվականի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 4.32 դրամով ավելի է, ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարվի շուրջ 1000 դրամ ավելի»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել էր 6, 93 դրամով,  կառավարությունը և «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը քննարկել ու պայմանավորվել էին այդ ավելացումը փոխհատուցել երկուստեք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ