04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

13 լարված գիշեր ու նորից լուսաբաց.իրավիճակը Խորենացի փողոցում

Արդեն 13-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել:

Նախօրեին երեկոյան հորդ անձրեւի տակ կրկին հանրահավաք է տեղի ունեցել  Ազատության հրապարակում՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի։

Ցուցարարները ցանկացել են երթ անել դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանությունը հայտարարել է, թե արգելելու է։

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում եւ փակել այն: Ցուցարարների երթը հորդառատ անձրեւի տակ հասել է Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, այստեղ են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու նրա տեղակալ Վալերի Օսիպյանը։

 

Ի վերջո, Ֆրանսիայի հրապարակը փակելուց և երթևեկությունը կաթվածահար անելուց հետո ցուցարարները վերադարձել են Ազատության հրապարակ, որտեղից էլ սկսել են ցրվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրոհով վերցրել է Էրեբունի համայնքում գտնվող ոստիկանության ՊՊԾ գունդը: Այս պահին զինյալ ապստամբների մոտ 3 բժիշկ պատանդներ կան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ