Պատանդ գաղափարն, առհասարակ, ինձ համար ընդունելի չէ
‹‹Պատանդ գաղափարն, առհասարակ, ինձ համար ընդունելի չէ, այն էլ, որ այդ մարդը լինի բժիշկ: Բայց, պետք է ասեմ, որ իրարամերժ տեղեկատվություն է հնչում այս ամենի վերաբերյալ: Դժվար է ադեկվատ պատկեր ունենալ ու հստակ եզրահանգման գալ››, – անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի կողմից իրականացված վերջին գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Վերջինս շեշտեց՝ հարկավոր է երկխոսության գնալ ու անել այնպես, որ այս իրադարձությունները խաղաղ հանգուցալուլում ունենան:
‹‹88-ի շարժման ժամանակ ելույթներ էի ունենում, մասնակցում էի միտինգներին: Հիմա չգիտեմ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ ոչ: Մենք այսպիսի երկրի մասին չէինք երազում: Մենք համոզված էինք, որ երբ անկախ երկիր ունենաք, աշխարհին ցույց կտանք՝ ինչպիսին պիտի լինի ազատ, անկախ երկիրը, բայց… Երկրում պիտի այնպիսի իրադրություն լինի, որ քաղաքացին զենքը չվերցնի ու պայքարի ելնի››, – ասաց Կարինե Դանիելյանը: