27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուկրաինան պատրաստ է ամեն կերպ աջակցել Թուրքիային. Ուկրաինայի դեսպան

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կորսունսկին հայտարարել է, որ հեղաշրջման փորձից հետո ստեղծված դժվար իրավիճակում իր երկիրը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել Թուրքիային:

Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` դեսպանը հիշեցնելով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամենասկզբում հրապարակավ դատապարտեց հեղաշրջման փորձը, ավելացրել է «Ուկրաինան առաջին երկրներից էր, որն իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի օրինական ընտրված կառավարությանն ու նախագահ Էրդողանին»:

Կորսունսկին անդրադարձել է նաև երկու երկրների միջև ծավալվող տնտեսական համագործակցությանը:

«Մենք շատ ենք հետաքրքրված Թուրքիայի կողմից իրականացվող ներդրումներով: Մենք անկասկած շարունակելու ենք զարգացնել երկկողմանի տնտեսական կապերը,  ավարտին ենք հասցնելու համատեղ նախագծերը և կազմակերպելու ենք ընդհանուր առևտրաշրջանառությունը»,- ասել է ուկրաինացի դեսպանը:

Դեսպանը հիշեցրել է նաև, որ ուկրաինական «Naftogaz»-ի և թուրքական պետական գազային ընկերության` «BOTAŞ»-ի միջև բանակցություններ են ընթանում ուկրաինական գազապահեստարանների մի մասը թուրքական ընկերության կողմից շահագործելու հարցով:

Նշենք, որ նախորդ տարի Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4.6 մլրդ դոլար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ