04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը:

«Տարիներ շարունակ մեր կողմից աշխատանք է տարվում, Հայոց ցեղասպանության իրական պատկերը ներկայացնում ենք հասարակության տարբեր շրջանակներին` թե քաղաքական, թե հասարակական, թե գիտական: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված, ընդհանուր առմամբ, դրական տրամադրվածություն կա, այդ թվում` պատգամավորների շրջանում: Դրան էլ գումարած քաղաքական նպաստավոր պայմաններ են, քանի որ Եգիպտոսի ու Թուրքիայի հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում»,-ասաց Արմեն Մազլումյանն` ընդգծելով, որ ներկայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմա ն հավանականությունը մեծ է:

Ինչ վերաբերում է Եգիպտոսում թուրքական լոբբիի աշխատանքին, ապա Արմեն Մազլումյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ պայմանավորված, լոբբիի աշխատանքը բավական պասիվացել է: Արմեն Մազլումյանը հիշեցրեց, որ Եգիպտոսում Թուրքիայի դեսպանը վտարված է:

Եգիպտոսի խորրհդարան է ներկայացվել մի բանաձև, որը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է որպես ցեղասպանություն: Բանաձևը խորհրդարանի նիստի օրակարգ մտնելու համար արդեն հավաքել է պատգամավորների` անհրաժեշտ քանակի ստորագրություն: Եգիպտոսի խորհրդարանը բաղկացած է 596 պատգամավորից, իսկ բանաձևի ներքո ստորագրել է 337 պատգամավոր:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ