22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2016

Ձերբակալվել է «Կայզեր» սուպերմարկետի մոտ 2 երիտասարդի դանակահարելու մեջ կասկածվող անձը /ֆոտո/

Ձերբակալվել է «Կայզեր» սուպերմարկետի մոտ հուլիսի 9-ին 2 երիտասարդի դանակահարելու մեջ կասկածվող անձը: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ հուլիսի 9-ին, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա Գոռ […]

Վաղն «Ալաշկերտը» կմեկնի Թբիլիսի

Վաղը կեսօրին   «Ալաշկերտը»  կմեկնի Թբիլիսի, որտեղ հուլիսի 12-ին կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի Որակավորման 2-րդ փուլի հանդիպումը տեղի ”Դինամոյի” հետ: Ալաշկերտցիներն առավոտյան գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ մարզում կանցկացնեն ”Ալաշկերտ” մարզադաշտում, այնուհետև ավտոբուսով կմեկնեն մրցավայր: ”Ալաշկերտի” ֆուտբոլային պատվիրակությունը կիջևանի Թբիլիսիի հինգաստղանի ”Մարիոթ” հյուրանոցում: Տեղեկացնենք, որ օրերս Ակումբի հետ պայմանագրեր ստորագրած Արսեն Բեգլարյանը, Սամվել Մելքոնյանն ու Իրակլի […]

Էրդողանը հայտարարել է, Գերմանիայի պատվիրակությանը որ թույլ կտա այցելել Ինջիրլիքի ռազմաբազա 1 պայմանով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի՝ Ինջիրլիքի ռազմաբազա այցելության թույլտվություն տրամադրելու պահանջը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատճառը Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևն է: Մերկելի և Էրդողանի երկխոսությունը կայացել է hուլիսի 8-9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների գագաթնաժողովի […]

Լեւոն Հայրապետյանի համար Երևանում ցույցեր եւ նստացույցեր են լինելու/վիդեո/

Մոսկվայում խարդախության համար չորս տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Հայրապետյանի համար Երեւանում ցույցեր եւ նստացույցներ են անցկացվելու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: «Ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ որ «Զվարթնոց» օդանավակայանում բոլորս կդիմավորենք Լեւոն Հայրապետյանին: Ինքս էլ նստացույցեր եմ կազմակերպելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց»,- տեղեկացրեց Մակարյանը: Ըստ իրավապաշտպանի` Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է համապատասխան […]

Ստատուս-քվոյի փոփոխման համար պետք է մեկ քայլ. Շարմազանով

Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Սերժ  Սարգսյանը շատ կարևոր ուղերձներ հղեց ԼՂՀ խնդրի  կարգավորման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝  Սերժ Սարգսյանն իր ելույթում շեշտել ՝   Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ խաղաղության կողմնակիցն են: «Մենք մեր հասարակությանը պետք է պատրաստենք խաղաղության: Այդ խաղաղությունը պետք է […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  այցելել է Արմավիրի մարզ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում: Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո  հարցը կներկայացվի կառավարության կքննարկմանը : Այնուհետև նախարարն ուղևորվել է Արագածոտնի մարզ: ՀՀ […]

Պորտուգալիայի հավաքականը` ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

Պորտուգալիայի հավաքականը  առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալիայի հավաքականը ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում պարտության մատնեց Ֆրանսիայի ազգային թիմին: Ֆուտբոլասերները հիմնական ժամանակում գոլերի ականատես չդարձան, բայց լրացուցիչ երկրորդ խաղակեսի 109-րդ րոպեին պորտուգալացիների կիսապաշտպան Էդերը հեռահար հարվածով անակնկալի բերեց ֆրանսիացիների դարպասապահ Լյորիսին: Այդպիսով, Պորտուգալիայի ընտրանին լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց դաշտի տերերին ու […]

Ախալքալաքում մորը եւ մանկահասակ երեխաներին սպանված են հայտնաբերել /վիդեո/

Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում, հարեւանները 37-ամյա կնոջ եւ նրա 18, 16 եւ 5 տարեկան երեխաների դիերն են հայտնաբերել։ Ինչպես տեղեկացնում է Рустави2-ը, մայրն ու 18 եւ 16 տարեկան դուստրերը մահացել են գլխի հատվածում մահացու հարվածների հետեւանքով, իսկ 5-ամյա փոքրիկը խեղդամահ է եղել։ Ընտանիքի հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքների է։ Տեղացիները նշել են, որ կանայք նաեւ […]

Մեկ ամսով դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Գազպրոմ Արմենիայից»  հայտնում են, որ գազամատակարարման դադարեցման նպատակը Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի  վնասված հատվածներում վերականգնողական,  գծային փականների փոխարինման, ինչպես նաեւ սողանքի շրջանում  գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման   աշխատանքներ կատարելն է: Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի