21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2016

«Կարկուտը գլուխս ջարդեց, ոնց որ երկաթ լիներ».ուժեղ կարկուտ Երևանում/վիդեո/

Այս պահին ուժեղ կարկուտ է տեղում նաև Երևանում: Անցորդները պատսպարվելու տեղ են փնտրում: «Կարկուտը գլուխս ջարդեց, ոնց որ երկաթ լիներ»,-Henaran.am-ի տեսախցիկը տեսնելով ասաց մի երիտասարդ: Մանրամասները՝ տեսանյութում:

Հալեպը կրկին հայտնվել է ռումբերի և հրթիռների տարափի տակ

Հալեպում հուլիսի 10-ի առավոտվանից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Գանձասար պարբերականը` հայտնելով, որ ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն ուժգին կերպով ցնցվել է: Պուսթան ալ Քասըր, Մունշիէ, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիէ, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ […]

Տիգրան Մկրտչյանի վիճակն այժմ գնահատվում է կայուն ծանր. Արծրուն Հովհաննիսյան

«Զինվորի վիճակը այժմ գնահատվում է կայուն ծանր: նա Մուրացանի զինվորական հոսպիտալում է գտնվում: Նա երեք վիրահատություն է տարել», -անդրադառնալով երեկ Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Մկրտչյանի առողջական վիճակին՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Բերքը հարյուր տոկոսով վնասվել է. Փարպիի համայնքապետ

«Խնձորի այգիները, խաղողը, ձմերումը, վարունգը, պոմիդորը ամբողջությամբ կարկրահարվել են: Բերքը հարյուր տոկոսով վնասվել է», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզի Փարպի համայնքի համայնքապետ Իշխան Առաքելյանը:   Վերջինս ընդգծեց՝ դեպի Օրանավանավան տանող հատվածում կարկուտն ավելի սաստիկ է տեղացել, բայց, բարեբախտաբար, գյուղի մի հատվածում կարկուտ չի տեղացել ու բերքը չի վնասվել:

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր

Թուրքիայի հարավ-արևելքում  գտնվող Հաքքարի նահանգում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով չորս զինծառայողներ են զոհվել, կա մեկ վիրավոր, հայտնում է ТАСС գործակալությունը։ Միջադեպի մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, հայտնի չէ նաեւ պայթյունի հեղինակը։

Ձվի չափ կարկուտ ու փոթորիկ Եղվարդում/վիդեո/

«Ձվի չափ կարկուտ է տեղում, ահավոր վիճակ, մրգատու ծառերը արմատախիլ գետնին են ընկնում: Մարդիկ վախենում են, քանի , որ հոսանք էլ չկա»,-Henaran.am-ի խմբագրությունը ահազանգ ստացավ Եղվարդ քաղաքից: Մեր զրուցակից Ալվարդ Սարդարյանը տեղեկացրեց, որ կարկտախառն քամին տանիքներ է պոկում: «Երեկ էլ ահավոր վիճակ էր: Սելավը հոսում է փողոցներով: Առավոտ է, բայց ոնց որ գիշեր լինի՝ երկինքը […]

Հորդառատ անձրևի պատճառով ջրալցվել են «Տանձուտ» գետի մերձակա տնակները

Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու  մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով «Տանձուտ» գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետևանքով ջրալցվել են գետամերձ տնակները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Անմիջապես «վազեք» Քրիստոսի մոտ

Երբ թշնամին հարձակվի ձեր վրա, մի՞ թէ կսպասեք մինչև որ այն ձեզ պաշարի: Երբ զգում էք որ չարը վատ մտքերով հարձակվում է ձեր վրա, անմիջապես մտքով «վազեք» Քրիստոսի մոտ: Տեսե՞լ էք, երբ փոքր երեխան հաչող շուն է տեսնում, նա չի սպասում մինչև որ շունը հասնի իրեն, այլ «Պաաաա՛պ» գոռալով վազում է Հոր մոտ: Ձեզանից ո՞ր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի