20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հալեպը կրկին հայտնվել է ռումբերի և հրթիռների տարափի տակ

Հալեպում հուլիսի 10-ի առավոտվանից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Գանձասար պարբերականը` հայտնելով, որ ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն ուժգին կերպով ցնցվել է:

Պուսթան ալ Քասըր, Մունշիէ, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիէ, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ Ճապրի, Մերիտիէն և այլ շրջանները զինյալ խմբավորումների կողմից ենթակվում են հրթիռակոծման:

Խմբավորումները փորձ են անում թափանցել հատկապես Ճըտեյտեի և Հին Հալեպի շրջաններ, սակայն սիրիական բանակը հետ է մղել նրանց փորձերը:

Բնակչությանը հանձնարարված է մնալ բնակարանների առավել ապահով և պատուհաններից հեռու սենյակներում, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ վտանգներից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ