21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2016

Ջավախքում հայ ընտանիքի դաժան սպանության համար համագյուղացիներն են ձերբակալվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում, հարեւանները 37-ամյա կնոջ եւ նրա 18, 16 եւ 5 տարեկան երեխաների դիերն են հայտնաբերել։ Հայ ընտանիքի սպանության համար այսօր ձերբակալվել են 3 հոգի, գրում է jnews.ge-ն։ Կայքի փոխանցմամբ՝ Վաչիանի սպանությունը կատարել են նույն գյուղից 3 երիտասարդներ: Ըստ  jnews.ge-ի աղբյուրի՝ 3 կասկածյալներից երիտասարդներից մեկն արդեն խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը: […]

Երեւանում 32-ամյա վարորդը մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի մեջ

Երեւանում այսօր՝ հուլիսի 11-ին, Գայի պողոտայում 32-ամյա վարորդը Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված Maz մակնիշի 917 SL 62 համարանիշի վերամբարձ կռունկին: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը  տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ադրբեջանը չի կարող ձգտել պատերազմի. Գագիկ Մելիքյան /վիդեո/

«Մեր բանակը պետք է ամենահզորը լինի տարածաշրջանում, Ադրբեջանն ինչ նպատակներ որ դրել էր Թուրքիայի հետ չիրականացվեց: Ես համոզված եմ, որ Ադրբեջանն այս պարագայում չի կարող ձգտել պատերազմի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց   ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի վեհաժողովին Հայաստանի մասնակցությանը Մելիքյանը նկատեց. «Շատ ենք կարևորում մեր երկրի մասնակցությունը […]

ԻՊ ահաբեկիչները երեխայի աչքի առաջ 4 հայտնի ֆուտբոլիստի են գլխատել /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները գլխատել են 4 հայտնի ֆուտբոլիստների՝  նրանց մեղադրելով քուրդ զինյալների օգտին լրտեսելու մեջ, հայտնում է The Daily Mail-ը։ Մահապատիժն իրականացվել է մի խումբ երեխաների աչքի առաջ՝ Ռաքքայում։ Ահաբեկիչների զոհ են դարձել Սիրիայում հայտնի Ալ-Շաբաբ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Ուսամա Աբու-Քուվեյթը, Իսխան ալ Շավեյկխը, Նեխադ ալ Հուսեյնը եւ Ահմեդ Ախավախը։    

Հուլիսի 12- ին՝ երեքշաբթի, ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 12- ին՝ երեքշաբթի, ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվեն ԱԺ պատգամավորներ և Ուղղափառ պառլամենտականների միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը, պատվիրակության քարտուղար Արթուր Մարտիրոսյանը և պատվիրակության անդամ Արագած Ախոյանը ԹԵՄԱ՝ հուլիսի 4-8-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում, տեղի է ունեցել Ուղղափառ պառլամենտականների 23-րդ միջխորհրդարանական վեհաժողովը «Արմատական փոփոխություններն այսօր աշխարհում և քրիստոնեական դերակատարությունը» թեմայով, որտեղ հայկական […]

23-ամյա վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարները.Վթար

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 11-ին, 01.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի 80 DD 801 համարանիշի եւ «Lada Priora» […]

«Ձեր սեփականությունն են քանդում, ի՞նչ եք մտածում»

Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Պողոսյանը զայրացած է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման շուրջ հասարակական անտարբերությունից «Ա’յ ժողովուրդ, ձեր սեփականությունն են քանդում, ի՞նչ եք մտածում՝ ե՞րթ եք անելու, ի՞նչ եք անելու»,-  ասաց ճարտարապետը։ Քննարկմանը ներկա «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն ընդգծեց՝  ինքը երբեք կողմ չի եղել խնդիրները երթերով ու ցույցերով լուծելու պրակտիկային, քանի որ կարծում […]

ԱՄՆ-ը պետք է ավելացնի իր դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Միացյալ Նահանգները կարող է եւ պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Քենեթ Յալովիցը. «Կարծում եմ, ամերիկյան եւ եվրոպական ավելի մեծ ներգրավվածությունը ղարաբաղյան հարցում շատ կարեւոր է, սակայն կարեւոր է նաեւ, որ հայկական եւ ադրբեջանական հասարակության առաջնորդներն իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստեն»: Յալովիցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի