14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը չի կարող ձգտել պատերազմի. Գագիկ Մելիքյան /վիդեո/

«Մեր բանակը պետք է ամենահզորը լինի տարածաշրջանում, Ադրբեջանն ինչ նպատակներ որ դրել էր Թուրքիայի հետ չիրականացվեց: Ես համոզված եմ, որ Ադրբեջանն այս պարագայում չի կարող ձգտել պատերազմի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց   ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի վեհաժողովին Հայաստանի մասնակցությանը Մելիքյանը նկատեց.

«Շատ ենք կարևորում մեր երկրի մասնակցությունը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի վեհաժողովին՝ հատկապես անվտանգության հարցերի քննարկման առումով: Մեր երկիրը կարեւորագույն գործընթացներում լուրջ մասնակցություն է ունենում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ գագաթաժողովում զերծ չմնացին նաև  Հարավային Կովկասի հարցերի քննարկումներից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումից:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ