07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ջավախքում հայ ընտանիքի դաժան սպանության համար համագյուղացիներն են ձերբակալվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում, հարեւանները 37-ամյա կնոջ եւ նրա 18, 16 եւ 5 տարեկան երեխաների դիերն են հայտնաբերել։ Հայ ընտանիքի սպանության համար այսօր ձերբակալվել են 3 հոգի, գրում է jnews.ge-ն։

Կայքի փոխանցմամբ՝ Վաչիանի սպանությունը կատարել են նույն գյուղից 3 երիտասարդներ:

Ըստ  jnews.ge-ի աղբյուրի՝ 3 կասկածյալներից երիտասարդներից մեկն արդեն խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը: Գիշերը Քաչոտյանների տուն են մտել 3 երիտասարդ, որպեսզի փող գողանան, որը վերջերս էր ընտանիքի հայրը ուղարկել Խաբարովսկից: Նրանք ջարդել են լուսամուտը, մտել են տուն, առաջինը տան տիրուհին է զգացել, վառել է լույսը և ճանաչել գողերին: Հանցագործները տեսնելով, որ իրենց ճանաչել է լոմով հարվածել են տանտիրուհու գլխին, որից հետո սպանել են երկու աղջիկներին: Այնուհետև հանցագործները փորձել են հրդեհել տունը, որպեսզի կորցնեն հետքերը, սակայն տունն ամբողջությամբ չի այրվել, սակայն շմոլ գազից խեղդվել է 5-ամյա քնած երեխան:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ