Անմիջապես «վազեք» Քրիստոսի մոտ

Երբ թշնամին հարձակվի ձեր վրա, մի՞ թէ կսպասեք մինչև որ այն ձեզ պաշարի: Երբ զգում էք որ չարը վատ մտքերով հարձակվում է ձեր վրա, անմիջապես մտքով «վազեք» Քրիստոսի մոտ: Տեսե՞լ էք, երբ փոքր երեխան հաչող շուն է տեսնում, նա չի սպասում մինչև որ շունը հասնի իրեն, այլ «Պաաաա՛պ» գոռալով վազում է Հոր մոտ: Ձեզանից ո՞ր ծնողն անմիջապես չի օգնի իր զավակին:
«Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ նրանից ուզում են» (Մտ 7:11):
Արմեն Հարեյան