20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պորտուգալիայի հավաքականը` ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն

Պորտուգալիայի հավաքականը  առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն:

Պորտուգալիայի հավաքականը ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում պարտության մատնեց Ֆրանսիայի ազգային թիմին:

Ֆուտբոլասերները հիմնական ժամանակում գոլերի ականատես չդարձան, բայց լրացուցիչ երկրորդ խաղակեսի 109-րդ րոպեին պորտուգալացիների կիսապաշտպան Էդերը հեռահար հարվածով անակնկալի բերեց ֆրանսիացիների դարպասապահ Լյորիսին:

Այդպիսով, Պորտուգալիայի ընտրանին լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց դաշտի տերերին ու  նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ