01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 6, 2016

Պետդումայում պայթյուն է տեղի ունեցել

Մոսկվայի Պետդումայի շենքում քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Քիմիական բաղադրության բալոնի պայթյունի հետեւանքով մի հոգի է տուժել, հայտնում է “Интерфакс”-ը։ Այլ մանրամասներ չի հաղորդվում, նշվում է միայն, որ Պետդումայի շենքի մոտ 5 հրշեջ ավտոմեքենա է կանգնած։  

16-ամյա Հայկին սպանելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին  վիճաբանության ժամանակ    16-ամյա Հայկ Ասիրյանին դանակի հարվածներով  սպանելու մեջ մեղադրվող Ռոբերտ Սահակյանը հուլիսի 4-ին կալանավորվել է: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն : Նշենք, որ  2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 23:10-ին, Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռոբերտ Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ 2016 […]

Ի՞նչ վիճակում են Կապանի ԲԿ տեղափոխված զինծառայողները

Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտ այսօր՝ հուլիսի 6-ին, զինծառայողներ տեղափոխող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի շրջվելու հետեւանքով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 15 զինծառայողները դուրս են գրվել: Այս մասին  Henaran.am-ը տեղեակացավ  Կապան ԲԿ-ի լրատվական ծառայությունից, որտեղից տեղեկացրին , որ հետազոտությունից հետո պարզվել է, որ նրանք սալջարդ են ստացել եւ ուղարկվել են հետագա ամբուլատոր բուժման: Ավելի վաղ տեղեկացրել էիքն, որ […]

«Ռուսաստանը մտրակի և մեղրաբլիթի քաղաքականություն է վարում»

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հավատացրեց՝ չի հիշում՝ «Առավոտ» թերթի հետ զրույցում ապրիլյան պատերազմի մասին ինչ բառեր է օգտագործելել: Պատգամավորն ասաց՝ այդ հարցազրույցի ընթացքում չի ասել՝ քառօրյա պատերազմը «Պուտինի արածն էր», ավելին՝ Ալեքսանյանն ընդգծեց՝  ինքը միշտ կողմ է հայ և ռուս ժողովրդի բարիդրացիական հարաբերություններին: «Այն, որ  Ռուսաստանը մտրակի և մեղաբլիթի քաղաքականություն է […]

Ինչպե՞ս խուսափել ինֆեկցիոն հիվանդություններից

Ամռանն  աղիքային ինֆեկցիաներով հիվանդների թիվը շատանում է, ուստի բոլորը պետք է զգույշ ու ուշադիր լինեն: «Երբ միրգը և բանջարեղենը լավ չեն լվացվում կամ կերակուրը ճիշտ պայմաններում չի պատրաստվում ու պահպանվում, աղիքային խնդիրներ են ի հայտ գալիս: Ամռան սեզոնին հիվանդների մի մասը ստամոքսաղիքային տրակտի բորբոքումով հիվանդներ են, ինչը կապված է հենց լավ չպահպանված սնունդ ընդունելու հետ»,- […]

Սրաշեն գյուղում տուն է այրվել

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 21.55-ի, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Սրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 16 տան (սեփականատեր Հ. Կ.) նկուղային հարկում (օգտագործվում է որպես խորդանոց 150 քմ) այրվել է 60 հակ անասնակեր, կուտակված վառելափայտ, պատուհանների եւ դռների շրջանակներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.15-ին, մարվել՝ 23.36-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին […]

Ինչքան էլ խոսեն, խանգարեն, ես «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու եմ. Լևոն Վարդանյան /վիդեո/

«Լրագրողներին միշտ հուզում է շենքերի քարերի հին կամ նոր լինելը: Եթե հին քարերը չկան շենքերը վերականգնելու համար, օգտագործվում են նորերը: Առաջին փոքր լոտի նախագիծը հավանաբար այս ուրբաթ օրը կհամաձայնեցվի քաղաքապետի հետ, և աշխատանքի մեկնարկը կտրվի», – «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Ճարտարապետը նշեց՝  մասնագետները կջանան վերականգնել […]

Մենք ՀԱՊԿ-ում ուղղակի գերի ենք.Ազատ Արշակյան

«Ռուսաստանը կրկնում է պատմությունը և նախկինի նման ձգտում բռնություն կիրառել Հայաստանի նկատմամբ»,-այսօր՝ հուլիսի 6-ին  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Խոսելով Երևանում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասին Արշակյանը նշեց, որ  այն ուժի ցուցադրում էր: «Նեոթաթար-մոնղոլական ներկայացուցիչները եկել էին այստեղ ցույց տալու, որ տերն իրենք են, իրենք են որոշելու՝ […]

Աբխազիայում ցուցարարներն այրել են ՆԳՆ շենքը /վիդեո/

Սուխումիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիայի։ Նրանք հավաքվել են Ներքին գործերի նախարարության շենքի մոտ ու արդյունքում այրել են շենքը։ Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է արագ չեզոքացնել հրդեհն, ու շենքն ամբողջովին չի այրվել։ Միջադեպի հետեւանքով զոհեր չեն եղել։ Ավելի վաղ հավաքվածները փորձել են գրավել նախարարության շենքը, նրանք պահանջում են Ներքին գործերի նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի