Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով

Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով. 120 պատգամավորից որոշմանը կողմ քվեարկեց 24-ը, դեմ քվեարկողներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը՝ նշելով, որ Հոլոքոստ վերապրած հրեա ժողովուրդը բարոյական իրավունք չունի անտեսելու այլ ազգի ողբերգությունը: «Հատկանշական է, որ հայերի զանգվածային սպանդի […]