Ծափաթաղ գյուղում 2 ամյա տղան խեղդվել է տան ավազանում
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում հուլիսի 5-ին դժբախտ դեպք է պատահել: Գյուղապետարանից Henaran.am-ը տեղեկացավ , որ 2-ամյա տղան բակում խաղալիս ընկել է ջրով լցված ավազանի մեջ ու խեղդվել: Երեխայի կողքին այդ ժամանակ մարդ չի եղել: