Չգիտեի՞ք, որ մարդուն դիահերձելը հակաքրիստոնեական է. Իրավունք
Դուք չգիտեի՞ք, որ մարդուն դիահերձելը հակաքրիստոնեական քայլ է: Զարմանում եմ, դրա համար բոլորդ մեր հետեւի՞ց եք ընկել: Էս երկիրն ուրիշ խնդիր չունի՞:
Մարդը ուզում է, դիահերձում են, չի ուզում` չեն դիահերձում, ինչ կա դրա մեջ: Լավ ենք արել, եթե չենք թողել»: Մեզ հետ զրույցում այս կերպ արձագանքեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե նա եւ իր որդին` Սպարտակ Ղուկասյանը չեն թողել դիահերձեն իրենց մահացած հարեւաններից մեկի դին: Եվ, որ այդ պատճառով էլ կրտսեր Ղուկասյանը հրավիրվել է բաժին ու հաստատել, որ, այո, իրենք թույլ չեն տվել դիահերձում իրականացնել: Ինչ վերաբերում է Սպարտակ Ղուկասյանին բաժին հրավիրելուն, նախկին քաղաքապետը բարձր տոնով ասաց.
– Երկիրը տեղից փախել է, Դուք ընկել եք, քրքրում եք, թե Ղուկասյաններն ինչ արեցին, ոնց արեցին, ամոթ է, ամոթ… Ամբողջ Ձեր դաշտն ընկել է լակոտության հետեւից, նյութ չունեք, ասեք լուրջ թեմաներ առաջարկեմ, մենակ թե մեզանից հեռու…
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: