Արագացված. Իրավունք
Առաջներում տարբեր առանցքային երկրներ եւ միջազգային կառույցներ Ղարաբաղի մասին խոսելիս հիմնական շեշտը դնում էին հրադադարի ռեժիմի պահպանման վրա: Բայց ահա քառօրյա պատերազմից հետո ակնհայտ է, որ իրավիճակը կտրուկ փոխվել է, այսինքն` առաջին պլան են մղում հակամարտության կարգավորման գաղափարը:
Այսպես երեկ Թբիլիսիում ավարտված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն ամփոփիչ հռչակագրում անդրադարձել է նաեւ Ղարաբաղին այս մտքով. «…Կոչ ենք անում խորհրդարանականներին խրախուսել կողմերի քաղաքական կամքը ներդնելու լուրջ ջանքեր
` հասնելու վստահության միջոցների կառուցման համաձայնության, նվազեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա ռազմական բախումների ռիսկը, Մինսկի խմբի շրջանակներում հասնելու բանակցված եւ համակողմանի լուծման»:
Դրանից մեկ-երկու օր առաջ էլ հակամարտության կարգավորման գաղափարի մասին Երեւանում պաշտոնապես, ընդ որում, ՀԱՊԿ ԱԳ նախարարներն ընդգծել էին հակամարտության կարգավորման ուղղվածությունը, որը եւս հատկապես վերջին ժամանակներս, ընդգծված է դարձել բոլոր հայտարարություններում: Այսինքն`
«Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդներ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Այսպիսով, հակամարտության կարգավորումը երկու առանցքային տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման գաղափարների հիման վրա գործնականում արդեն դարձել է, այսպես ասենք, աշխարհի կողմից Ղարաբաղի հետ կապված ստանդարտ պայման:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: