15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս խուսափել ինֆեկցիոն հիվանդություններից

Ամռանն  աղիքային ինֆեկցիաներով հիվանդների թիվը շատանում է, ուստի բոլորը պետք է զգույշ ու ուշադիր լինեն:

«Երբ միրգը և բանջարեղենը լավ չեն լվացվում կամ կերակուրը ճիշտ պայմաններում չի պատրաստվում ու պահպանվում, աղիքային խնդիրներ են ի հայտ գալիս: Ամռան սեզոնին հիվանդների մի մասը ստամոքսաղիքային տրակտի բորբոքումով հիվանդներ են, ինչը կապված է հենց լավ չպահպանված սնունդ ընդունելու հետ»,- այսօր լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինֆեկցիոնիստ Մելանյա Շմավոնյանը:

Մասնագետը շեշտեց՝ ստամոքսաղիքային խնդիրներից խուսափելու համար նախ պետք է հիշել՝  սնունդն առողջ մարդ պատրաստի, պատրաստի սննդամթերքը պահվի սառնարանում և հետևեն ձեռքերի հիգիենային:

«Այս պահին մեր բուժհաստատությունում օրական երկու-երեք մեծահասակ հիվանդ է ընդունվում: Նրանցից մի կին, օրինակ` մեզ պատմեց, որ ծիրանն առանց լվանալու էր կերել, ինչից հետո էլ սկսվել էին առողջական խնդիրները»,- ասաց մասնագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ