Մենք ՀԱՊԿ-ում ուղղակի գերի ենք.Ազատ Արշակյան
«Ռուսաստանը կրկնում է պատմությունը և նախկինի նման ձգտում բռնություն կիրառել Հայաստանի նկատմամբ»,-այսօր՝ հուլիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Խոսելով Երևանում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասին Արշակյանը նշեց, որ այն ուժի ցուցադրում էր:
«Նեոթաթար-մոնղոլական ներկայացուցիչները եկել էին այստեղ ցույց տալու, որ տերն իրենք են, իրենք են որոշելու՝ ինչ պետք է անի Հայաստանը: Նրանք այստեղ էին ասելու, որ չեն ուզում հեռանալ Հյաաստանից, և որ մենք իրենց գերին ենք: Այդ հանդիպումների ժամանակ Ռուսաստանը շեշտեց, որ Հայաստանը լիարժեք պետություն չէ: Նա հասկացրեց, որ մենք ՀԱՊԿ-ում ուղղակի գերի ենք: Մենք նստած չենք սեղանի շուրջ, այլ անկյունում միայնակ կանգնած ենք: Մեր և այդ կառույցի անդամ երկրների շահերն ակնհայտորեն չեն համընկնում: Իրականում ՀԱՊԿ-ը չաշխատող կառույց է, իսկ Ռուսաստանն էլ չունի այնքան քաղաքական կամք և տնտեսական ռեսուրս, որ կայսրությունը վերականգնի»,- ընդգծեց Ազատ Արշակյանը