Բրիտանիան քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին․ BBC
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել, հայտնում է BBC-ն։ Հիշեցնենք, որ նախօրեին Բրիտանիայում Հանրաքվե անցկացվեց, քաղաքացիները որոշում էին՝ մնալ Եվրամիության կազմում, թե դուրս գալ։ Նշվում է, որ Եվրամիությունից Թագավորության դուրս գալուն կողմ են քվեարկել 16,7 միլիոն մարդ, այսինքն՝ քվեարկողների 52 տոկոսը։ Նշվում է նաեւ, որ սրանք դեռ պաշտոնական տվյալներ չեն։