«Պաշտոնական Բաքուն սուտ է խոսում»
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե Պետերբուրգում պայամանավորվածություն է ձեռքբերվել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, որի համաձայն՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի սկզբում 5 շրջան, ապա եւս 2-ը, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Կարծում եմ, որ դա Մամեդովի հիվանդ երեւակայության արդյունք է, որովհետեւ ոչ միայն պաշտոնական Երեւանն է մի անգամից արձագանքել ի դեմս արտգործնախարար պարոն Նալբանդյանի, որը նշեց, որ նման բան գոյություն չունի, նաեւ տեղյակ եք, որ այսօր պաշտոնական Մոսկվան շատ խիստ արձագանքել է Մամեդովի հայտարարությանը՝ նշելով, որ հղում պետք է արվի բացառապես պաշտոնական հայտարարությանը, որը տրվել է, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների կամայական հայտարարություներին ու մենաբանություներին: Դա էլ հո Երեւանը չի ասում, սա պաշտոնական Մոսկվայի արձագանքներ Բաքվին»:
ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ Մարիա Զախարովայի հայտարարությունը իրերն իրենց անունով կոչելու դրական փորձ էր. պաշտոնական Մոսկվան ցույց տվեց, որ պաշտոնական Բաքուն սուտ է խոսում: