Այլասերված
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպան ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը եւ նշել, որ դա ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռք բերված պայմանավորվածությունները, գրում է REGNUM-ը։
Զախարովան կոչ է արել առաջնորդվել այն հայտարարությամբ, որն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Իսկ մնացած բոլոր հայտարարությունները, նրա խոսքով, հանդիպման արդյունքները մեկնաբանելու անբարեխիղճ փորձեր են:
«Կա հստակ հայտարարություն, այն հրապարակվել է, այն հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ և պետք է առաջնորդվել դրանով, այլ ոչ թե կամայական մեկնաբանություններով կամ ինչ-որ մեկի կողմից այլասերված մեկնաբանություններով»,- ասել է Զախարովան: