04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Դժվար թե լուրջ մարդը հավատա Ադրբեջանի նախագահի հայտարարություններին. Շարմազանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն վերջին ժամանակներս պարբերաբար  շեշտում է, թե Ադրբեջանը հանդուրժող, հումանիտար երկիր է, ավելին՝ անգամ ՀՀ-ի նկատմամբ է հանդուրժողականություն դրսևորում:

Ի վերջո, այս և նմանատիպ հայտարարություններն ինպե՞ս է ընկալում միջազգային հանրությունը. արդյո՞ք հավատում են Ալիևի ստահոդ հայտարարություններին:

Այս մասին Henarran.am-ը  հարց ուղղեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած  ճեպազրույցի ընթացքում:

«Եթե անգամ մեծ ցանկություն էլ լինի, դժվար թե լուրջ մարդը հավատա Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:  Միջազգային հանրության աչքի առաջ ադրբեջանցիները Նոր Ջուղայում ոչնչացրին հայկական միջնադարյան խաչքարերը: Դա այն նույն ձեռագիրն էր, որ ԻՊ-ն իրականացրեց  Պալմիրայում և Դեր Զորում:  Ես չեմ կարծում, թե սա հանդուրժողականության մասին է վկայում», – ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ