15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քննիչին մեղադրել է իր ստորագրությունը կեղծելու մեջ.հակառակն է պարզվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում Կարապետ Ա.-ն հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքն իրականում ինքը չի գրել, այլ այն կեղծել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչը:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի  349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Կարապետ Ա.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել դատաձեռագրաբանական եւ փաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:

Հաշվի առնելով, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչի կողմից կազմված Կարապետ Ա.-ի՝ որպես վկայի հարցաքննության արձանագրությունում առկա ստորագրությունները եւ ձեռագիր գրառումները կատարվել են անձամբ Կարապետ Ա.-ի կողմից:

Այս կերպ՝ քրեական դատավարության  մասնակից  Կարապետ Ա.-ն ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչին անհիմն մեղադրել է հանցագործության կատարման մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել հիշյալ վարչության քննիչի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ