Քրիստոսը քո անձն է ուզում
Քրիստոսը քո անձն է ուզում: Նա չի ուզում քո ժամանակը, փողերը կամ գործերը, այլ քեզ: Նա չի եկել քո անձը մաս-մաս վերցնելու, այլ որ դու քո կամքով քո ԵՍը սպանես ու դրա փոխարեն Նա քեզ Իրենը տա, Իր կամքը, Իր մտածողությունը, ու դրա հետ և ամեն ինչ: Մի վախեցեք սպանել հպարտությունն ու մեծամտությունը, ագահությունն ու եսասիրությունը: Աստված ուզում է մեզ նոր տեսակի մարդ դարձնել:
«Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ ետեւից» (Մտ 16:24): «Եղի՛ր հաւատարիմ մինչեւ մահ, եւ ես քեզ կեանքի պսակը պիտի տամ» (Հայտ. 2:10): – Բարի լույս սիրելի մարդիկ:
Արմեն Հարեյան