16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Ռուսաստանն ակտիվ դերակատարում է ունեցել ԼՂ խնդրի կարգավորման հարցում․ Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին,  ասել է, որ ՀԱՊԿ տարածքին մոտ ցանկացած զինված հակամարտություն սպառնալիք է կազմակերպության բոլոր անդամների համար: Նա նշել է նաեւ, որ իրենք չեն կարող ուշադրություն չդարձնել նման երեւույթներին։ Բորդյուժան հայտարարել է, որ իբրեւ դաշնակից, Ռուսաստանը ակտիվ դերակատարում է ունեցել հակամարտության կարգավորման հարցում։ […]

«Սա պետական, ազգային դավաճանություն է»

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Արամ Աթեշյանի՝ Էրդողանին հղած նամակին: Զոհրաբյանը շեշտեց՝ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արարքը խայտառակ և անբարո երևույթ է: «Սա պետական, ազգային դավաճանություն է»,- նշեց Զոհրաբյանը: Դիմելով  պատգամավորն ասաց՝ վերջինս պետք է եկեղեցական կանոնակարգով կարգալույծ անի Աթեշյանին: «Սա համայն հայության խնդիրը պետք է լինի, քանի որ նման […]

«Գեորգի Կուտոյանն ո՞վ է, որ իրեն դնի Էնգելսի տեղը»

ԱԺ-ում  շարունակվում է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց՝ երբ մարզպետները գալիս են բյուջեն զեկուցելու, իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե նրանք ասում են՝ ջնջել եմ պետական բյուջեն և շահել եմ երեք միլիարդ: «Կառավարությունը զեկուցելու է, ուղարկելու է գլխավոր գանձապետին, ով ո՛չ գումարների հավաքագրման, ո՛չ էլ ծախսման քաղաքական պատասխանատուն է», – […]

Հողի փոխարեն փող են ուզում. պատմաբանը բացահայտում է ճշմարտությունը/վիդեո/

Պատմաբան Գևորգ Յազչյանը այսօր՝ հունիսի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը , սակայն դա չի կարելի համարել դիվանագիտական հաղթանակ: «Մենք պետք է շատ հստակ խոսենք մեր պահանջի մասին: Մենք հայրենիքի տարածք ենք կորցրել և դա մեծ տարածքներ են:Հարցը միայն հողը չէ՝հայրենիքը ուրիշ բան է, հայրենիքը […]

Մահացած ծննդկանի գործը կրկին դատախազությունում է

Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավոր Դավիթ Բալայանը քրեական գործը կրկին հետ է ուղարկել դատախազություն: Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Բալայանը մայիսի 30-ին ևս գործը հետ էր ուղարկել մեղադրող կողմին, քանի որ դրանում թերություններ կային: Ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործը հունիսի […]

Չեխիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այսօր այցելել է  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկ դրել զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:  

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊԲ

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: «ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Ձեններդ կտրե՛ք». Սահակյանի նյարդերը տեղի տվեցին

ԱԺ-ում մեկնարկեց հերթական քառօրյա նիստը: Նիստի սկզբում պատգամավորները շնորհավորեցին պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Հետո Ազգային ժողովի նախագահը սկսեց  ներկայացնել այսօր քննարկվող հարցերի հերթականությունը դահլիճում աճող աղմուկի ուղեկցությամբ: «Ես խնդրում եմ` ձեններդ կտրե՛ք»,-  Սահակյանի նյարդերը տեղի տվեցին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը  ևս կոչ արեց լռություն պահպանել: «Ամառային արձակուրդներին պատրաստվող իմ շատ սիրելի գործընկերներ, դահլիճում պահպանեք լռություն»: […]

Փաստորեն, Դուք հրաժարվեցիք պատասխանել իմ հարցերին. Լևոն Զուրաբյանը՝ Գագիկ Մինասյանին

ԱԺ-ում շարունակվում է  2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարակից զեկուցող, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական  պատգամավոր Գագիկ Մինասյանին հարցեր ուղղեց. «Ինչո՞վ կպայմանավորեք երկու մլրդ եւ չորս հարյուր մլն նվիրատվությունները ՀԿ-ներին, իսկ հետո ճշտված պլան եք ընդունում, որը այդ գումարը բարձրացվում է ինը մլրդ-ից ավելի, ու արդյունքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի