11 Հունվարի, Saturday, 2025
KFC

«Գեորգի Կուտոյանն ո՞վ է, որ իրեն դնի Էնգելսի տեղը»

ԱԺ-ում  շարունակվում է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց՝ երբ մարզպետները գալիս են բյուջեն զեկուցելու, իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե նրանք ասում են՝ ջնջել եմ պետական բյուջեն և շահել եմ երեք միլիարդ:

«Կառավարությունը զեկուցելու է, ուղարկելու է գլխավոր գանձապետին, ով ո՛չ գումարների հավաքագրման, ո՛չ էլ ծախսման քաղաքական պատասխանատուն է», – ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, Արտակարգ իրավիճակների նախարարը չեն բարեհաճում գալ խորհրդարան՝ բյուջեն զեկուցելու, բայց գոյություն ունի ԱԺ նախագահի համապատասխան հրաման, որում նշվում է՝  նրանք պետք է խորհրդարանին ներկայացնեն բյուջեն:

«Նրանցից ոչ մեկը չի բարեհաճել նեկայանալ:  Սա ցույց է տալիս խորհրդարանական մեծամասնության հետ կառավարության վասալային հարաբերությունները, թե չէ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանն ո՞վ է, որ ԱԺ նախագահի և ԱԺ երկու հանձնաժողովների հրահանգն անտեսի, իրեն դնի Ֆրիդրիխ Էնգելսի տեղը, ասի` ես չեմ գալիս, չեմ զեկուցում»,- ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ