16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Ուշադրություն վարորդներին. որ խաչմերուկներում են տեսախցիկներ տեղադրված

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր: Խաչմերուկներ 1 Ամիրյան-Մաշտոց 2 Թումանյան-Մաշտոց 3 Կոմիտաս-Վաղարշյան 4 Սայաթ-Նովա – Խանջյան 5 Խանջյան – Տիգրան Մեծ 6 Ագանթանգեղոս-Արշակունյաց 7 Բաղրամյան-Մոսկովյան 8 Պռոշյան-Բաղրամյան 9 Աբովյան-Կորյուն 10 Նժդեհ-Արշակունյաց 11 Ռուբինյանց – Սևակի 12 Սեբաստիա-Րաֆֆի 13 Արտաշիսյան – Բագրատունյաց 14 ԳրիգորԼուսավորիչ-Բեյրութ 15 Մոսկովյան – […]

Մենաշնորհը վատ բառ չէ. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝   ամբողջ աշխարհում մենաշնորհներ կան: «Մենաշնորհ բառը դա վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհը ստեղծվում է ուրիշի դիրքերը խանգարելու փաստով: Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, սակայն աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի […]

Հացամթերքն ու մսամթերքը թանկացել են

Այսօր՝ հունիսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը որոշ տվյալներ ներկայացրեց մայիս ամսվա գնային տատանումների, տարվա առաջին հնգամսյակի ամփոփ վիճակագրության վերաբերյալ: Մարտիրոսյանը նշեց, որ 2016-ին հունվարին սպառողական շուկայում արձանագրվել են էականորեն բարձր գներ` 2,2 տոկոս, հաջորդ ամիսներին անընդմեջ գնանկման միտում է  գրանցվել: Մայիսին արձանագրել է գնանկում` 0,7 տոկոս: […]

Ծառից կախված քաղաքացու դիակ է հայտնաբերվել

Հունիսի 8-ին, ժամը 12.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, քաղաքացու դի կա. դին իջեցնելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վյար է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Աշխարհում ման է եկել, հիմա եկել է, գործ է ուզում. Գալուստ Սահակյանը՝ Սամվել Բաբայանի մասին /վիդեո/

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստում քաղաքական ենթատեքստ չի տեսնում. դա խուլիգանություն է եղել: «Ի՞նչ կապ ունի, եթե անձը քաղաքական է, չի՞ կարող խուլիգանություն լինել: Ես այդպես եմ մտածում»,- ասաց Գալուստ Սահակյանը: Խոսելով  ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին՝ ԱԺ նախագահն ասաց. […]

Ներմուծման մենաշնորհների հաղթահարման հիմնական մոտեցումները

Կառավարության վերջին նիստում մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ Վարչապետի ելույթը հիմնականում ուղղված էր  ներմուծման խնդիրների բարելավմանը, որը հիմնվելու է 5 հիմնական դրույթների վրա, մասնավորապես՝   ներմուծման գործընթացի կազմակերպման ուղեցույցի կազմում և հանրայնացում, ներմուծման գործընթացի խիստ վերահսկողության համակարգի ներդնում, գործարարների կողմից առաջարկությունների բազայի ստեղծում և կյանքի կոչում, ներմուծման արարողակարգի պարզեցում, խոշոր գործարարների ազդեցության սահմանափակում մաքսային ձևակերպմումից մինչև […]

Հզոր ցիկլոն

Հանրապետության տարածքին նոր հզոր ցիկլոն է մոտենում, որը կգործի մինեչւ հունիսի9-ը. կշարունակվեն տեղումները` անրեւի եւ կարկուտի տեսքով, կգրանցվի քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոմետ ծառայությունը: Հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 11-ին հյուսիսային շրջաններում, 10-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի