15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մենաշնորհը վատ բառ չէ. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝   ամբողջ աշխարհում մենաշնորհներ կան:

«Մենաշնորհ բառը դա վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհը ստեղծվում է ուրիշի դիրքերը խանգարելու փաստով: Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, սակայն աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի կարողանում բերել, դրա համար վարչապետը հոխորտաց և ասաց, որ այդ ամեն ինչը պահելու եմ հսկողության տակ»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահին՝ փորձելով հստակեցնել՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին շաքարավազ ներկրելու մենաշնորհային իրավունք կտրվի՞:

«Բայց ինչի պիտի տան, նախ շաքարավազ ուրիշ ներկրող էլ կա և 2-րդ, եթե նման խնդիր կա, ապա Կառավարությունն իր որոշումն արել է, և եթե մարդիկ կան, որ ուզում են բերել, կարող են դիմել և բերել: Ովքեր ուզում են, թող բերեն», – ասաց Գալուստ Սահակյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ