26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ներմուծման մենաշնորհների հաղթահարման հիմնական մոտեցումները

Կառավարության վերջին նիստում մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ Վարչապետի ելույթը հիմնականում ուղղված էր  ներմուծման խնդիրների բարելավմանը, որը հիմնվելու է 5 հիմնական դրույթների վրա, մասնավորապես՝

 

  1. ներմուծման գործընթացի կազմակերպման ուղեցույցի կազմում և հանրայնացում,
  2. ներմուծման գործընթացի խիստ վերահսկողության համակարգի ներդնում,
  3. գործարարների կողմից առաջարկությունների բազայի ստեղծում և կյանքի կոչում,
  4. ներմուծման արարողակարգի պարզեցում,
  5. խոշոր գործարարների ազդեցության սահմանափակում մաքսային ձևակերպմումից մինչև վերջնական սպառողին հասցնելու ամբողջ գործընթացում։

 

Անշուշտ բոլոր ներկրող գործարարներն էլ բավականին լավ տեղեկացված են ներմուծման գործընթացից, տիրապետում են անհրաժեշտ փաստաթղթերին և իրազեկ են իրենց իրավունքներին, սակայն ձեռքի տակ ունենալով նոր մշակված ուղեցույցները, կկարողանան ավելի լավ պաշտպանել իրենց իրավունքները, անհրաժեշտության դեպքում բարձրաձայնել մաքսային մարմինների կողմից իրականացվող չարաշահումները:

 

Իսկ ներմուծման նոր մշակվող արարողակարգը պետք է լինեն պարզ և հստակ ձևակերպված և զերծ լինի մեր օրենսդրությանը բնորոշ «խառնաշփոթ և հակասական» ձևակերպումներից, որն էլ հենց կոռուպցիոն հոսքերի աղբյուրն է, այլապես ոչ մի բան չի փոփոխվի:

 

Կարևոր է նաև գործարարների վրա օրինական և ոչ օրինական այլ բացասական երևույթների չեզոքացումը, որի համար նոր լուծումներ և  մոտեցումներ են պետք:

 

Կարևոր է նաև հենց անմիջապես փոքր և միջին գործարարների կողմից հնչող առաջարկությունների նկատմամբ Կառավարության կողմից ականջալուր լինելու մեխանիզմների ձևավորումը, այսինքն  «գործարարների կողմից առաջարկվող լուծումները» պետք է առաջնային լինեն  «չինովնիկական լուծումների» նկատմամբ: Որպես բարի կամքի դրսևորում, լավ օրինակ կլիներ  առաջին հերթին սահմանին  «հսկիչ գների» պրակտիկայից հրաժարումը:

 

Կարելի ասել, որ սա դեռևս մենաշնորհի և կոռուպցիայի դեմ պայքարի «հետախուզական փուլն է», որտեղ Հովիկ Աբրահամյանը փորձում է ամբողջական պատկեր կազմել բոլոր կոռուպցիոն և ստվերային հոսքերի երաբերյալ:

 

Իսկ վերջում, ավելացնենք, որ մրցակցության պաշտպանությանը և մենաշնորհների դեմ պայքարին ուղղված քայլերը որքան էլ շարունակվեն, միևնույն է չեն կարող մեծ արդյունավետություն ունենալ, առանց գործող տնտեսական համակարգը արմատապես փոփոխելու, իսկ դր ափոփոխությունը միգուցե մի քիչ դանդաղ, սակայն կայուն ընթացքի մեջ է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ