29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխարհում ման է եկել, հիմա եկել է, գործ է ուզում. Գալուստ Սահակյանը՝ Սամվել Բաբայանի մասին /վիդեո/

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստում քաղաքական ենթատեքստ չի տեսնում. դա խուլիգանություն է եղել:

«Ի՞նչ կապ ունի, եթե անձը քաղաքական է, չի՞ կարող խուլիգանություն լինել: Ես այդպես եմ մտածում»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Խոսելով  ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին՝ ԱԺ նախագահն ասաց. «Նախ ես չգիտեմ` ինքը դիմել է, չե՞ն ընդունել: Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ լուրջ կռվող է եղել, դրանից հետո հանցագործություն է կատարել, հետո տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է, գործ է ուզում. ի՞նչ է,  պիտի գործ ճարեն, տա՞ն»:

Գալուստ Սահակյանը նշեց՝  չի հանդիպել և չի հանդիպի Սամվել Բաբայանին: «Եթե Սամվել Բաբայանը ցանկանում է օգնել ժողովրդին, թող այդպես էլ վարվի: Իշխանությունները դեռ չգիտեն, թե ինչ ներուժ ունի Սամվել Բաբայանը», – ընդգծեց Գալուստ Սահակյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ